Իրանի կրոնների և մշակույթների երկխոսության կենտրոնի ներկայացուցիչն այցելել է Անթիլիաս
https://parstoday.ir/hy/news/iran-i175014-Իրանի_կրոնների_և_մշակույթների_երկխոսության_կենտրոնի_ներկայացուցիչն_այցելել_է_Անթիլիաս
Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հունիսի 17-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կրոնների և մշակույթների երկխոսության կենտրոնի ներկայացուցիչ Ալ-Սայտ Մուհհամեդ Ռիտա Մուրթատուին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 18, 2022 16:27 Asia/Tehran
  • Իրանի կրոնների և մշակույթների երկխոսության կենտրոնի ներկայացուցիչն այցելել է Անթիլիաս

Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հունիսի 17-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կրոնների և մշակույթների երկխոսության կենտրոնի ներկայացուցիչ Ալ-Սայտ Մուհհամեդ Ռիտա Մուրթատուին:

«Արմենպրես»-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից հայտնեցին,որ ներկայացուցիչը Նորին Սրբությանն է հանձնել հիշյալ կենտրոնի նորանշանակ տնօրեն Մեհտի Իմնիբուրի նամակը:

Նամակում տնօրենն իր անհանգստությունն է հայտնել աշխարհում կրոնների միջև երկխոսության առնչությամբ և շեշտել հակաիսլամական շարժումները կասեցնելու հրամայականը:

Վահափառ Հայրապետը հայտնել է, որ միջկրոնական ու հատկապես Քրիստոնեություն-Իսլամ երկխոսությունը անհրաժեշտ է ավելի քան երբևէ, և այս ուղղությամբ ոչ միայն  դասախոսություններ, հրատարակություններ են արվել, այլ որոշակի գործնական քայլեր:

Երկխոսությունից բացի, Հայրապետն ընդգծել է նաև աշխարհը հուզող խնդիրների ուղղությամբ միասնական լինելու կարևորությունը:

Նշենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության վերոհիշյալ կենտրոնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միջև արդեն 25 տարուց ավելի է երկխոսություն կա՝ ուղղված արդիական  հարցերի քննարկմանը: