Իրանը լուսանկարում-Մալայերi Սաման ստորգետնյա քաղաքը
https://parstoday.ir/hy/news/iran-i175350-Իրանը_լուսանկարում_Մալայերi_Սաման_ստորգետնյա_քաղաքը
Իրանի արևմտյան Մալայեր քաղաքի տեսարժան վայրերից մեկը երկար պատմություն ունեցող ստորգետնյա «Սամեն» քաղաքն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2022 11:38 Asia/Tehran
  • Իրանը լուսանկարում-Մալայերi Սաման  ստորգետնյա քաղաքը

Իրանի արևմտյան Մալայեր քաղաքի տեսարժան վայրերից մեկը երկար պատմություն ունեցող ստորգետնյա «Սամեն» քաղաքն է։

Այս քաղաքը, որը ժամանակին ունեցել է իր վերելքներն ու վայրէջքները, այժմ դարձել է կմախքների հայտնաբերման և միևնույն ժամանակ մարդկանց այցելության վայր։

Սամեն քաղաքը գտնվում է Մալայերի հարավ-արևմուտքում և Համադանի նահանգի հնագույն քաղաքներից է։ Այս քաղաքը հայտնաբերվել է 17 տարի առաջ պատահաբար։ Դրանից հետո մի խումբ հնագետներ վերականգնեցին ու ուսումնասիրեցին քաղաքը։ Մինչ օրս քաղաքում հայտնաբերվել է 25 սենյակ, և բացի զարմանալի ճարտարապետությունից, քաղաքում հայտնաբերվել են նաև կմախքներ և հին նվերների մնացորդներ։ Այս գտածոները ցույց են տալիս, որ քաղաքը երկար ժամանակ օգտագործվել է որպես գերեզմանատուն։ Քաղաքը ձեռակերտ է և կառուցված է գրանիտե հարթակի վրա: