Ամիր Աբդոլլահյանը ցավակցություն է հայտնել Աֆղանստանի երկրաշարժից տուժած ժողովրդին
https://parstoday.ir/hy/news/iran-i175394-Ամիր_Աբդոլլահյանը_ցավակցություն_է_հայտնել_Աֆղանստանի_երկրաշարժից_տուժած_ժողովրդին
Իրանի արտգործնախարարն իր թվիթերյան միկրոբլոգում ցավակցություն է հայտնել Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի ընտանիքներին, հոգու խաղաղություն՝ զոհերին, և շուտափույթ ապաքինում՝ վիրավորներին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 23, 2022 06:43 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանը ցավակցություն է հայտնել Աֆղանստանի երկրաշարժից տուժած ժողովրդին

Իրանի արտգործնախարարն իր թվիթերյան միկրոբլոգում ցավակցություն է հայտնել Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի ընտանիքներին, հոգու խաղաղություն՝ զոհերին, և շուտափույթ ապաքինում՝ վիրավորներին։

Հուսեյն Ամիր Աբդոլլահյանը գրել է. «Որպես հարևաններ և եղբայրներ՝ այս դժվարին ժամանակներում մենք կանգնած ենք Աֆղանստանի պատվավոր և համբերատար ժողովրդի կողքին»։

Նա հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետության հումանիտար օգնությությունն անմիջապես կուղարկվի Աֆղանստան»։

Չորեքշաբթի առավոտյան Ռիխտերի սանդղակով 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանի հարավ-արևելքում և Պակիստանի որոշ հատվածներում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 1000 մարդ: