Ռայիսի. Իրանը չի հեռանա բանակցությունների սեղանից
https://parstoday.ir/hy/news/iran-i175666-Ռայիսի._Իրանը_չի_հեռանա_բանակցությունների_սեղանից
ԻԻՀ նախագահն հայտարարել է. «Իրանը չի լքի պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների սեղանը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2022 07:54 Asia/Tehran
  • Ռայիսի. Իրանը չի հեռանա բանակցությունների սեղանից

ԻԻՀ նախագահն հայտարարել է. «Իրանը չի լքի պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների սեղանը»։

ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին շաբաթ օրը քաղաքացիների հետ ունեցած իր վեցերորդ հեռուստահարցազրույցում ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի Թեհրան կատարած այցի կապակցությամբ ասել է, որ Իրանը մտադիր չէ փակել բանակցությունները, բայց իր դիրքորոշումը չի փոխելու: 

Նա հավելել է. «Մեր նպատակը պատժամիջոցների չեղարկումն է, և դա պետք է տեղի ունենա հնարավորինս շուտ, քանի որ պատժամիջոցները շատ խիստ են»: 

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է, որ բանակցող մյուս կողմը պետք է վերադառնա իր պարտավորություններին` հավելելով. «Բանակցություններիից բացի մենք գնալու ենք նաև պատժամիջոցների չեզոքացման ճանապարհով»:

Նշելով, որ բանակցությունների ընթացքում Կառավարիչների խորհրդում հաաիրանական բանաձևի ընդունումը  սխալ քայլ էր, Ռայիսին հավելել է. «Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը տասնհինգ անգամ հաստատել է, որ Իրանի միջուկային գործունեության մեջ որևէ շեղում չկա»։

Հարևանների հետ Իրանի փոխգործակցության մասին Ռայիսին ասել է. «Մեր հարևանների հետ փոխգործակցության քաղաքականությունը մեր առաջնահերթությունն է, մենք պայմանագրեր ունենք 18 երկրների հետ՝ 2,5 միլիարդ դոլարի տեխնիկական և ինժեներական ծառայություններ արտահանելու համար»:

Շեշտելով որ վերջին երեք ամսում Իրանը հարեւանների հետ ապրանքաշրջանառության 20 տոկոս աճ է գրանցել, Ռայիսին հավելել է. «Չնայած պատժամիջոցներին, նավթի արտահանումը լավ վիճակում է»։

Ռայիսին նշել է. «Երկրում ներդրումների ոլորտը բաց է, և նախատեսվում է իրականացնել 5-ից 20 միլիարդ դոլարի ներդրում»։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio