Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Էրդողանի հետ
(last modified Tue, 28 Jun 2022 02:49:10 GMT )
Հունիս 28, 2022 07:19 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Էրդողանի հետ

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Հոսեյն Ամիր Աբդուլլահյանը Թուրքիա է մեկնել արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի  հրավերով:

Ամիր Աբդոլլահյանն Անկարայում հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ, ապա մասնակցել համատեղ մամուլի ասուլիսի։

Մամլո սուլիսում Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները  ներկայացրել են իրենց տեսակետները երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում երկու երկրների համագործակցությանը վերաբերող կարևոր հարցերի շուրջ։

Նախատեսվում է, որ Ամիր Աբդոլլահյանն Անկարա կատարած այցից հետո կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու մերձկասպյան  երկրների արտգործնախարարների գագաթնաժողովին։