Համաշխարհային էներգետիկ անվտանգության վտանգը՝ Իրանի նկատմամբ ճնշող պատժամիջոցների շարունակմամբ
Իրանի նավթի նախարարն ասել է, որ համաշխարհային էներգետիկայի վտանգվելու հիմնական պատճառներից մեկը Իրանի դեմ ճնշող պատժամիջոցներն են, որն աշխարհում նավթի ու գազի ամենամեծ պաշարներն ունի։
Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի գազի ամենամեծ տարողությունն աշխարհում և ներկայումս 33.8 տրիլիոն խորանարդ մետր գազի հզորությունն ու ջրամբարներով Իրանն ի վիճակի է բավարարել աշխարհի կարիքների զգալի մասը։
Այնուամենայնիվ, Իրանի դեմ կոշտ պատժամիջոցների սահմանումը, թեև չեն կարողացեկ կասեցնել նավթի արդյունահանման և նավթաքիմիական արտադրանքի առաջընթացը, սակայն, չնայած միջազգային նոր միջավայրին, պատժամիջոցները կարող են վտանգել աշխարհում էներգիայի մատակարարման անվտանգությունը, մի խնդիր, որին արձագանքել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին այսօր (երեքշաբթի) թվիթերյան իր էջում գրել է. «Համաշխարհային էներգետիկ շուկայում տիրող անկարգությունները վտանգում են էներգետիկ անվտանգությունը և հանգեցնում են անհանգստացնող հետևանքների ներկրողների համար, հատկապես ձմռանը»:
Օջին հավելել է. «Անկասկած, նման իրավիճակի հիմնական պատճառներից մեկն աշխարհում նավթի ու գազի ամենամեծ պաշարներն ունեցող Իրանի դեմ ճնշող պատժամիջոցներն են»։