Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը՝ չորս իրանցի դիվանագետների առևանգման 40-րդ տարելիցի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i176438-Արտաքին_գործերի_նախարարության_հայտարարությունը_չորս_իրանցի_դիվանագետների_առևանգման_40_րդ_տարելիցի_կապակցությամբ
Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ իրանցի դիվանագետների առևանգումը Վիեննայի կոնվենցիայով (1961թ.) բոլոր դիվանագետների դիվանագիտական ​​իրավունքների և անձեռնմխելիության վերնագրով ամրագրված բոլոր իրավունքների ակնհայտ խախտում է։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 06, 2022 11:18 Asia/Tehran
  • Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը՝ չորս իրանցի դիվանագետների առևանգման 40-րդ տարելիցի կապակցությամբ

Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ իրանցի դիվանագետների առևանգումը Վիեննայի կոնվենցիայով (1961թ.) բոլոր դիվանագետների դիվանագիտական ​​իրավունքների և անձեռնմխելիության վերնագրով ամրագրված բոլոր իրավունքների ակնհայտ խախտում է։

Քառասուն տարի առաջ՝ 1982թ. հուլիսի 5-ին, իրանցի չորս դիվանագետներ՝ Սեյդ Մոհսեն Մուսավին,  Ահմեդ Մոթեվասելյանը,  Քազեմ Ախվան  և  Թաղի Ռաստգար Մողադամը առևանգվեցին Սիոնիստական ​​ռեժիմի օկուպացիայի տակ գտնվող Լիբանանում:

Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես հայտարարել է, որ այս գործողության քաղաքական և իրավական պատասխանատվությունը կրումէ Սիոնիստական ​​ռեժիմ:

Չնայած արտաքին գործերի նախարարության ջանքերին որոնց արդյուքնում ՄԱԿ-ի  ժամանակի գլխավոր քարտուղարը 2008 թվականին պատրաստակամություն հայտնեց համագործակցել, միջազգային հանրությունը և իրավապաշտպան կառույցները համարժեք համագործակցություն չցուցաբերեցին դիվանագետների ճակատագիրը որոշելու համար: Իսկ Սիոնիստական ​​ռեժիմը, որը հավատարիմ չի մնում միջազգային օրենքներին ու մարդու իրավունքներին, իր հանցագործությունների առնչությամբ միջազգային հանրության լռության շնորհիվ մշտապես խուսափել է պատասխանատվությունից։

Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի խոսնակի գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն ակնկալում է, որ բոլոր իրավապաշտպան կառույցները և ՄԱԿ-ը անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ ստիպելու սիոնիստներին հնարավորինս համագործակցել իրանցի դիվանագետների ճակատագիրը պարզելու հարցում և հիմք ստեղծել պատժելու այս հանցագործության մեղավորներին և դիվանագիտական ​​իրավունքները ոտնահարողներին։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio