Իրանից Եվրոպա արտահանման ծավալն աճել է մոտ 40 տոկոսով
https://parstoday.ir/hy/news/iran-i177386-Իրանից_Եվրոպա_արտահանման_ծավալն_աճել_է_մոտ_40_տոկոսով
Իրանի և Եվրամիության միջև առևտուրը 2022 թվականի առաջին հինգ ամիսներին գերազանցել է 2 միլիարդ եվրոն, և այս ընթացքում Իրանից Եվրոպա արտահանման ծավալն աճել է 39 տոկոսով։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 17, 2022 16:49 Asia/Tehran
  • Իրանից Եվրոպա արտահանման ծավալն աճել է մոտ 40 տոկոսով

Իրանի և Եվրամիության միջև առևտուրը 2022 թվականի առաջին հինգ ամիսներին գերազանցել է 2 միլիարդ եվրոն, և այս ընթացքում Իրանից Եվրոպա արտահանման ծավալն աճել է 39 տոկոսով։

Եվրոստատ լրատվական կայքի հրապարակած վերջին տվյալներով՝ Իրանի և Եվրամիության 27 անդամների միջև առևտուրը 2022 թվականի առաջին 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12 տոկոսով։

2021 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում  Իրանի և Եվրամիության միջև առևտրային փոխանակումների ծավալը  կազմել  էր ավելի քան 1 միլիարդ 845 միլիոն եվրո, ինչն այս տարվա նույն ժամանակահատվածում աճել է՝ կազմելով 2 միլիարդ 75 միլիոն եվրո։

Իրանից Եվրամիություն արտահանում 2022 թվականի առաջին հինգ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 39 տոկոսով և հասել 465 միլիոն եվրոյի։

Գերմանիան Իրանի ամենախոշոր  եվրոպացի  գործընկերն է: