Իրանի դատական իշխանության խոսնակ. Շվեդիայի դատարանի դատավճիռն անարդար է Իրանի քաղաքացու համար
Իրանի դատական համակարգի խոսնակն անարդար է անվանել շվեդական դատարանի կողմից Համիդ Նուրիի ցմահ ազատազրկման դատավճիռը։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի դատական համակարգի խոսնակ Մասուդ Սեթայեշին երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում Շվեդիայի դատարանի կողմից Համիդ Նուրիի համար ցմահ ազատազրկման դատապարտման, ինչպես նաև այդ կապակցությամբ Իրանի դատական համակարգի գործողությունների առնչությամբ ասել է. «Այս դատավճիռն արդար չէ և հաշվի առնելով, որ վարույթը սկզբունքներին և կանոններին համապատասխան չի եղել, կայացված վճիռը խայտառակություն է և ենթակա բողոքարկման»:
Սեթայեշին հայտարարել է. «Մեղադրյալը զրկված է դատավարության և քաղաքացիության տարրական իրավունքներից և դա չի համապատասխանումներքին օրենքներից և միջազգային կոնվենցիաներից ոչ մեկին, և միջազգային հանրության խիղճը դա չի ընդունի»:
Իրանի դատական իշխանության խոսնակը հավելել է. «Գործի հետաքննության ընթացքն ամբողջությամբ անօրինական էր, խեղաթյուրված և ամբողջովին վկաների խոսքերի վրա հիմնված, և օրինական հետաքննություններ տեղի չի ունեցել»: