Ռայիսի. Անհրաժեշտ է, որպեսզի Սիրիայի բանակը վերահսկի երկրի բոլոր սահմանները
https://parstoday.ir/hy/news/iran-i177654-Ռայիսի._Անհրաժեշտ_է_որպեսզի_Սիրիայի_բանակը_վերահսկի_երկրի_բոլոր_սահմանները
ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Անհրաժեշտ է, որպեսզի Սիրիայի բանակը վերահսկի երկրի բոլոր սահմանները և երկրի ինքնիշխանությունը պետք է հարգվի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2022 04:37 Asia/Tehran
  • Ռայիսի. Անհրաժեշտ է, որպեսզի Սիրիայի բանակը վերահսկի երկրի բոլոր սահմանները

ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Անհրաժեշտ է, որպեսզի Սիրիայի բանակը վերահսկի երկրի բոլոր սահմանները և երկրի ինքնիշխանությունը պետք է հարգվի»:

Չորեքշաբթի օրը, Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ ալ-Մեղդադի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահն ասել է, որ Եփրատի արևելքից և ամբողջ տարածաշրջանից Միացյալ Նահանգների դուրսբերումն Արևմտյան Ասիայի ճգնաժամերի լուծման միակ ճանապարհն է: Նա հավելել է. «Ինչպես ասել է  իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, ամերիկացիները պետք է լքեն Սիրիան»:

Ֆեյսալ ալ-Մեղդադն Իրանի նախագահին է փոխանցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ողջույնները և  ներկայացրել երկրի քաղաքական և անվտանգության իրավիճակը:

Նշելով, որ կառավարությունն ունի խնդիրների լուծման համար անհրաժեշտ կամքը, Սիրիայի ԱԳ նախարարը հավելել է. «Այդ նպատակին հասնելու համար օրակարգում են տարբեր քաղաքական և դիվանագիտական ​​նախաձեռնություններ»։