Ղարիբաբադին քննադատել է եվրոպական որոշ երկրների հակասական ու երկակի պահվածքը
https://parstoday.ir/hy/news/iran-i177698-Ղարիբաբադին_քննադատել_է_եվրոպական_որոշ_երկրների_հակասական_ու_երկակի_պահվածքը
Իրանի դատական ​​իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղար և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին քննադատել է որոշ եվրոպական երկրների հակասական ու երկակի պահվածքը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 21, 2022 17:45 Asia/Tehran
  • Ղարիբաբադին քննադատել է եվրոպական որոշ երկրների հակասական ու երկակի պահվածքը

Իրանի դատական ​​իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղար և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին քննադատել է որոշ եվրոպական երկրների հակասական ու երկակի պահվածքը։

 Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Իրանի դատական իշխանության միջազգային հարցերով տեղակալն անդրադառնալով Համիդ Նուրիի դատավարության ժամանակ Շվեդիայի կառավարության անօրինական քայլին և նրան ցմահ ազատազրկման դատապարտելուն, ասել է. «Ինչպե՞ս կարող է Շվեդիայի կառավարությունը պնդել, որ գործում է հարաբերությունների և փոխադարձ հարգանքի շրջանակներում, երբ դարձել է Իրանի դեմ գործող ահաբեկչական և անջատողական խմբավորումների ապաստարանը»։

Ղարիբաբադին հստակեցրել է.«Որոշ եվրոպական երկրներ դարձել են փախած հանցագործների ապաստարանը և հրաժարվում են նրանց վերադարձնել Իրան»։

Իրանի քաղաքացի Համիդ Նուրին ձերբակալվել է Շվեդիայում 2019 թվականի նոյեմբերի 9-ին և արդեն շուրջ 32 ամիս գտնվում է բանտում։

Շվեդիայի դատախազությունը Նուրիին  մեղադրել է Իրանում 34 տարի առաջ տեղի ունեցած ենթադրյալ միջադեպերին մասնակցելու մեջ, իսկ այս գործով հայցվորները հիմնականում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման անդամներն են։