Քանանի. Համաձայնության հասնելը կախված է Ամերիկայի որոշումից և կամքից
https://parstoday.ir/hy/news/iran-i178002-Քանանի._Համաձայնության_հասնելը_կախված_է_Ամերիկայի_որոշումից_և_կամքից
Նշելով որ Իրանը եղել և մնում է ՀԳՀԾ-ում Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է, որ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններում համաձայնության հասնելը կախված է ԱՄՆ-ի որոշումից և կամքից։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 26, 2022 17:09 Asia/Tehran
  • Քանանի. Համաձայնության հասնելը կախված է Ամերիկայի որոշումից և կամքից

Նշելով որ Իրանը եղել և մնում է ՀԳՀԾ-ում Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է, որ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններում համաձայնության հասնելը կախված է ԱՄՆ-ի որոշումից և կամքից։

Երեքշաբթի օրը, Նասեր Քանանի Չաֆին իր թվիթերյան մկրոբլոգում գրել է.«ԻԻՀ-ն եղել և մնում է ՀԳՀԾ-ում, այն կողմը, որը պետք է համաձայնություն վերադառնալու համար ապացուցի իր բարի կամքը և հանձնառությունը, ԱՄՆ-ի կառավարությունն է»:

Քանանի Չաֆին հավելել է.«Մենք շարունակում ենք հանձնառու մնալ Իրանի շահերն ապահովող լավ, հզոր և կայուն համաձայնության կայացմանը: Սակայն համաձայնության հասնելը կախված է ԱՄՆ-ի կամքից ու որոշումից»:

Նշելով, որ բանակցություններում Իրանը ճկունություն է դրսևորել, Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հստակեցրել է.«Անշուշտ մտածում ենք համաձայնության մասին և ցանկանում ենք, որպեսզի մոտ ապագայում  համաձայնությունը կայանա: Սակայն  մեր քայլերն էմոցիոնալ չեն լինի: Համաձայնության կայացումը կախված է ԱՄՆ-ի քաղաքական որոշումից»: