Քանանի. Համաձայնության հասնելը կախված է Ամերիկայի որոշումից և կամքից
Նշելով որ Իրանը եղել և մնում է ՀԳՀԾ-ում Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է, որ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններում համաձայնության հասնելը կախված է ԱՄՆ-ի որոշումից և կամքից։
Երեքշաբթի օրը, Նասեր Քանանի Չաֆին իր թվիթերյան մկրոբլոգում գրել է.«ԻԻՀ-ն եղել և մնում է ՀԳՀԾ-ում, այն կողմը, որը պետք է համաձայնություն վերադառնալու համար ապացուցի իր բարի կամքը և հանձնառությունը, ԱՄՆ-ի կառավարությունն է»:
Քանանի Չաֆին հավելել է.«Մենք շարունակում ենք հանձնառու մնալ Իրանի շահերն ապահովող լավ, հզոր և կայուն համաձայնության կայացմանը: Սակայն համաձայնության հասնելը կախված է ԱՄՆ-ի կամքից ու որոշումից»:
Նշելով, որ բանակցություններում Իրանը ճկունություն է դրսևորել, Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հստակեցրել է.«Անշուշտ մտածում ենք համաձայնության մասին և ցանկանում ենք, որպեսզի մոտ ապագայում համաձայնությունը կայանա: Սակայն մեր քայլերն էմոցիոնալ չեն լինի: Համաձայնության կայացումը կախված է ԱՄՆ-ի քաղաքական որոշումից»: