Ռայիսի. Իրավիճակը կփոխենք հօգուտ Իրանի
Նշելով, որ Իրանի կառավարությունը արժանապատվորեն հետևում է պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցություններին, ԻԻՀ նբախագահը հավելել է. «Մենք իրավիճակը կփոխենք ի շահ Իրանի ժողովրդի»:
Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է. «Իրանը երբեք չի լքել բանակցությունների սեղանը: Սակայն արևմտյան երկրները ճգնաժամ ստեղծեցին բանակցություններում՝ ՄԱԳԱՏԷ-ում ընդունելով հակաիրանական բանաձև»:
Նշելով, որ բանակցությունների արդյունավորման համար առաջին հերթին անհրաժեշտ է մյուս կողմի կամքը, Ռայիսին հավելել է. «Իրանի դիրքորոշումը տրամաբանական է և ռացիոնալ, և ակնհայտ է, որ եթե մյուս կողմը գործի տրամաբանորեն, բանակցությունները.կարդյունավորվեն»:
Նա հավելել է. «Իրանի կառավարությունը վարում է հարևանների հետ հարաբերությունների ամրապնդման քաղաքականություն, ինչի արդյունքում, հարևանների հետ Իրանի առևտրային հաշվեկշիռը դրական է, իսկ առևտրային փոխանակումների արժեքը մի քանի անգամ ավելացել է»: