Սկսվել է Կարակաս-Թեհրան-Կարակաս ուղիղ ուղեւորատար չվերթը
(last modified Sun, 31 Jul 2022 13:26:51 GMT )
Հուլիս 31, 2022 17:56 Asia/Tehran
  • Սկսվել է Կարակաս-Թեհրան-Կարակաս ուղիղ ուղեւորատար չվերթը

Թեհրանի հարավում գտնվող Իմամ Խոմեյնիի օդանավակայանի խոսնակն ասել է. «Վենեսուելային պատկանող «Կանոյասա» ավիաընկերության առաջին կանոնավոր ուղևորատար չվերթը այսօր՝ կիրակի վայրէջք է կատարել Իմամ Խոմեյնիի օդանավակայանում»:

Ջավադ Սալեհին ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում հավելել է.«Կանոյասա ավիաընկերության ուղևորատար չվերթը Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասից Իմամ Խոմեյնիի օդանավակայան կժամանի կիրակի օրերին, իսկ երեքշաբթի օրը Թեհրանից կուղևորվի Կարակաս»:
Սալեհին հավելել է. «Թեհրան-Կարակաս և հակառակ ուղղությամբ պլանային թռիչքները տեղի կունենան կիրակի օրերին»:
Ներկայումս երկու երկրներն էլ գտնվում են Միացյալ Նահանգների միակողմանի պատժամիջոցների տակ և ընդհանուր տեսակետ ունեն մի շարք հարցերում, ինչպիսիք են բազմակողմանիության պաշտպանությունը, Միացյալ Նահանգների անօրինական և միակողմանի գործողություններին դիմակայելու անհրաժեշտությունը, միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի իրավունքը և  Պաղեստինի ժողովրդի իրավունքների պաշտոնապես ճանաչումը: