Ռայիսի. Պաղեստինի և Եմենի երիտասարդների քաջ ոգին իսլամական հեղափոխության ուղու շարունակությունն է
https://parstoday.ir/hy/news/iran-i178898-Ռայիսի._Պաղեստինի_և_Եմենի_երիտասարդների_քաջ_ոգին_իսլամական_հեղափոխության_ուղու_շարունակությունն_է
Դատապարտելով Գազայի ժողովրդի դեմ սիոնիստների իրականացրած հանցագործություններն ԻԻՀ նախագահը նշել է, որ պաղեստինցի երիտասարդ մարտիկների խիզախությունն իսլամական հեղափոխության ճանապարհի շարունակությունն է
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 08, 2022 08:59 Asia/Tehran
  • Ռայիսի. Պաղեստինի և Եմենի երիտասարդների քաջ ոգին իսլամական հեղափոխության ուղու շարունակությունն է

Դատապարտելով Գազայի ժողովրդի դեմ սիոնիստների իրականացրած հանցագործություններն ԻԻՀ նախագահը նշել է, որ պաղեստինցի երիտասարդ մարտիկների խիզախությունն իսլամական հեղափոխության ճանապարհի շարունակությունն է

Ուրբաթ օրվանից սկսած, Սիոնիստական ռեժիմն օդային և հրետանային հարձակումներ է սկսել Գազայի հատվածի տարբեր շրջանների վրա, և մինչ այժմ այդ բարբարոսական հարձակումների հետևանքով նահատակվել է 41 մարդ, այդ թվում՝ 13 երեխա և 2 կին։

Կիրակի օրը, մի խումբ նահատակների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ, դատապարտելով Գազայի ժողովրդի դեմ սիոնիստների կողմից իրականացված հանցագործությունները, Էբրահիմ Ռայիսին նշել է. «Պաղեստինյան դիմադրության  հեղինակությունն ու մեծությունն այն ինքնավստահության արդյունքն է, որ Իրանի իսլամական հեղափոխությունը բերեց տարածաշրջան»:

Անդրադառնալով Գազայի ժողովրդի դեմ սիոնիստների իրականացրած հանցագործություններին, Ռայիսին ասել է. «Համեմատեք Պաղեստինի ժողովրդին իր իսկ անցյալի հետ: Նախկինում նրանց հայացքն ուղղված էր Քեմփ Դեյվիդի, Շարմ էլ-Շեյխի և Օսլոյի խաղաղության համաձայնագրերի սեղաններին, իսկ այսօր, երիտասարդների նախաձեռնությամբ,  նրանք պայքարում են սիոնիստների ճնշումների և նախաձեռնության դեմ»: