Իրանը դատապարտել է Գերմանիայում Սուրբ Ղուրանի պղծումը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը խստորեն դատապարտել է իմամ հոսեյնի Թասուայի օրը Գերմանիայի Համբուրգ քաղաք իսլամական կենտրոնի դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ սուրբ Ղուրանի պղծումը և իսլամական սրբություններին ուղղված վիրավորանքը:
Նասեր Քանանին ասել է. «Այս աղաղակող գործողությունն ատելություն տարածելու վառ օրինակ է, և խստորեն դատապարտվում է բոլոր մուսուլմանների, միաստվածային կրոնների հետևորդների և կրոնների միջև համակեցության ու երկխոսության ոկղմնակիցների կողմից»:
Զգուշացնելով նմանք այլերի վտանգավոր հետևանքների կապակցությամբ, Քանանին հավելել է. «Մենք սպասում ենք Գերմանիայի իշխանությունների անհապաղ, կոշտ և հստակ արձագանքին և գործողության հեղինակներին պատասխանատվոթւյան կանչելուն, որպեսզի հնարավոր լինի կանխել նման գործողությունները»: