Իրանի նախագահ. Դիմադրության դիսկուրսը խնդիրների միակ լուծումն է
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Դիմադրության դիսկուրսն աշխարհի խնդիրների միակ լուծումն է:
Իրանի մշակութային հեղափոխության գերագույն խորհուրդը օգոստոսի 14-ը հռչակել է «Իսլամական դիմադրության» օր՝ 33-օրյա պատերազմում սիոնիստական բանակի դեմ Լիբանանի Հեզբոլլահի հաղթանակի կապակցությամբ։
ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, կառավարության կիրակի օրվա նիստում, ասել է. «Պատմական փորձը մեզ հուշում է, որ ամենուրեք, որտեղ ժողովուրդները բախվել են բռնատիրության հոսանքին, բռնել են դիմադրության ուղին և հասել հաջողության, արժանապատվության վերականգնման ու անկախության»։
Ռայիսին, նշելով, որ դիմադրության դիսկուրսը հատկապես Պաղեստինի խնդիրների լուծման միակ ճանապարհն է և հարգելով դիմադրության նահատակների, այդ թվում՝ Ղասեմ Սոլեյմանիի և Հոսեյն Համեդանիի հիշատակն ասել է. «Իրանի ժողովուրդը և տարածաշրջանի ու աշխարհի բոլոր ազատամարտիկները բարձր են գնահատում դիմադրության հրամանատարների ու մարտիկների արիությունն ու պայքարը»։