Շահագործման կհանձնվի Իրանում արտադրված առաջին ճառագայթային համակարգը
https://parstoday.ir/hy/news/iran-i179520-Շահագործման_կհանձնվի_Իրանում_արտադրված_առաջին_ճառագայթային_համակարգը
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է. «Առաջիկա օրերին կներկայացվեն Իրանի արտադրության առաջին ռադիացիոն համակարգերը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2022 09:00 Asia/Tehran
  • Շահագործման կհանձնվի Իրանում արտադրված առաջին ճառագայթային համակարգը

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է. «Առաջիկա օրերին կներկայացվեն Իրանի արտադրության առաջին ռադիացիոն համակարգերը»։

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում, Մուհամմեդ Էսլամին ասել է. «Մեր ծառայության թերություններից է սննդի և գյուղատնտեսության ոլորտում ճառագայթային համակարգերի կիրառման բացակայությունը»: 

Էսլամին հավելել է. «Այս համակարգերը հանրության համար կպարզեն միջուկային տեխնոլոգիայի առավելությունները»:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է. «Մեր երկիրը պետք է ստեղծի ճառագայթային համապարփակ ծածկույթ՝ գյուղատնտեսական արտադրանքի վնասատուների դեմ պայքարի համար, ինչը մեծ ձեռքբերում է հասարակության առողջության համար: Բացի այդ, այս նյութերի պահեստավորման հնարավորություններն ավելի մեծ են»:

Էսլամին հավելել է. «Այս ծրագրի առանձնահատկություններից մեկն այն է, որ առաջիկա 10 տարվա ընթացքում գյուղատնտեսական և պարենային նյութերի թափոնները կկրճատվեն 30 տոկոսով, ինչը շատ մեծ ծավալ է»։