Իրանի բանակի գլխավոր հրամանատար. Սրբավայրերի պաշտպան նահատակների արյունը երաշխավորել է տարածաշրջանի անվտանգությունը
Օգոստոս 17, 2022 07:30 Asia/Tehran
ԻԻՀ բանակի հրամանատարը հայտարարել է. «Սրբավայրերի պաշտպան նահատակների արյան շնորհիվ Դիմադրությունը կարողացել է կայուն անվտանգություն հաստատել տարածաշրջանում և երաշխավորել, որ այն կպահպանվի»։
Գեներալ-մայոր Աբդուլ Ռահիմ Մուսավին Պաղեստինում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ ասել է, որ Դիմադրության կանխարգելիչ ուժը գովելի է, և շուտով Պաղեստինի սիրելի ժողովուրդը կգրանցի իր վերջնական հաղթանակը:
Անդրադառնալով Իրանի Իսլամական հեղափոխության ձեռքբերումներին, գեներալ-մայոր Մուսավին ասել է. «Իրանի Իսլամական հեղափոխության ձեռքբերումներից է աշխարհի ազատախոհների շրջանում Դիմադրության դիսկուրսի և ջիհադի ու նահատակության ոգու տարածումը»։
Պիտակ