Այսօր Իրանում ԱՄՆ-ի կողմից կազմակերպված հեղաշրջման տարելիցն է
Օգոստոսի 19-ը 1953 թվականին Իրանի կառավարության դեմ իրականացված ամերիկյան հեղաշրջման տարելիցն է:
1953թ. թվականի օգոստոսի 19-ին շահի բռնապետական վարչակարգի մի խումբ զինվորներ, ԱՄՆ-ի և Բրիտանիայի համագործակցությամբ, տապալեցին Մուհամմադ Մոսադեղի կառավարությունը և կրկին իշխանության բերեցին Մուհամմադ Ռեզա Փահլավիին:
1953 թվականի օգոստոսին իրականացված ամերիկա-բրիտանական պետական հեղաշրջումը, որի հետևանքով տապալվեց Մոսադեղի գլխավորած՝ Իրանի օրինական կառավարությունը, հեղափոխության հաղթանակից առաջ երկրի քաղաքական պատմության ամենաբարդ ժամանակաշրջաններից մեկն էր:
Հեղաշրջումը, որն իրականում Իրանում նավթարդյունաբերության ազգայնացման շարժման հաղթանակի դեմ ուղղված ամերիկյան և բրիտանական սադրանքների մաս էր կազմում, տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Արդարադատության միջազգային դատարանը բրիտանա-իրանական նավթային պայմանագրերի քննարկման ժամանակ վճիռ կայացրեց հօգուտ Իրանի: