Իրանն ինքնաբավ է պաշտպանական արդյունաբերության ոլորտում
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարության տնտեսական շտաբի պետն ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում ինքնաբավ է և ունի զսպող ուժ»։
Գեներալ Մուստաֆա Մոհամմադ Նաջարը Մաշհադում ուրբաթօրյա աղոթքի քարոզներից առաջ ունեցած ելույթում ասել է.«Չնայած պաշտպանական ոլորտում առկա ճնշող պատժամիոջցներին, մենք ձեռք ենք բերել տարբեր ոլորտներում առաջադեմ պաշտպանական տեխնիկա արտադրելու գիտելիք և տեխնոլոգիա»:
Նաջարը հավելել է. «Իրանում պաշտպանական արդյունաբերությունը և ժամանակակից տեխնիկան նախագծված և կառուցված են սպառնալիքներին համապատասխան, և երկրի բոլոր հնարավորություններն օգտագործվում են այս ոլորտում ինքնաբավության հասնելու համար»։
Նա ասել է. «Օդային, ծովային և հրթիռային ոլորտներում բոլոր ձեռքբերումները գրանցվել են պատժամիջոցների ծանր պայմաններում, ինչը արժեքավոր է»։