Իրանի պաշտպանական ոլորտի արտադրանքի ծավալն աճել է 125 տոկոսով
ԻԻՀ ԶՈՒ պաշտպանության և աջակցության նախարարն ասել է. «Անցած տարի Իրանի պաշտպանական ոլորտի արտադրանքի ծավալն աճել է 125 տոկոսով»:
Բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին, Թեհրանում ուրբաթօրյա աղոթքի քարոզներից առաջ ունեցած ելույթում, հայտարարել է, որ պաշտպանության նախարարությունը նոր ծրագիր է մշակել՝ Աստծու հանդեպ հավատով և ինքնաբավության միջոցով կանխարգելիչ պաշտպանական ուժի ամրապնդման համար: Նա նշել է. «Այսօր մենք դարձել ենք բռնատիրության դեմ պայքարի ու դիմադրության մոդել: Մենք հօգուտ մեզ ենք փոխել ուժերի հավասարումը տարածաշրջանում և արագացրել բռնատեր համակարգի ու Սիոնիստական ռեժիմի անկման ընթացքը»:
Անդրադառնալով արդյունաբերական և պաշտպանական ոլորտներում Իրանի արագ առաջընթացի կապակցությամբ թշնամիների զարմանքին և մտահոգությանը, Աշտիանին հավելել է. «Այսօր մենք պատժամիջոցները վերածել ենք հնարավորության և արտասահմանից կախվածությունը նվազեցնելուց և ներքին արդյունաբերության բոլոր կարիքները բավարարելուց բացի, դուրս ենք գալիս ծրագրի սահմաններից, ավելացնելով արտահանման ծավալները»:
Անդրադառնալով տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման և ռազմավարական որոշումների կայացման գործում Իրանի արդյունավետ դերին, գեներալ Աշտիանին խոսել է նաև շուրջ 3500 ընկերությունների հետ համագործակցության մասին, որի արդյունքում ավելացել է հեղուկ վառելիքի բալիստիկ հրթիռների, արագընթաց նավերի, ռազմածովային բոլոր տեսակի զենքերի արտադրությունը, այդ թվում՝ հրթիռային համակարգեր, ականանետներ, շահագործվել է «Սիմորղ» քաղաքացիական ինքնաթիռը, ինչպես նաև կատարելագործվել են էլեկտրոնային հնարավորությունները: