Իրանը քննադատել է Շվեդիային՝ Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման անդամներին ընդունելու համար
(last modified Tue, 30 Aug 2022 13:58:22 GMT )
Օգոստոս 30, 2022 18:28 Asia/Tehran
  • Իրանը քննադատել է Շվեդիային՝ Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման անդամներին ընդունելու համար

Իրանի դեսպանը քննադատել է Շվեդիայի կառավարության կողմից Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման անդամներին հյուրընկալելու համար։

Շվեդիայում Իրանի դեսպան Ահմադ Մասումիֆարը Twitter-ում անդրադարձել է Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման կողմից ԻԻՀ նախագահ Մոհամմադ Ալի Ռաջայիի և վարչապետ Մոհամմադ Ջավադ Բահոնարի նահատակության տարելիցին և գրել. «Շվեդիայի կառավարությունը հյուրընկալում է մի խմբավորման անդամներին, որոնք  ուղիղ 41 տարի առաջ սպանեցին Իրանի նախագահին և վարչապետին»։

Օգոստոսի 30-ին Իրանի նախագահի և վարչապետի նահատակության տարելիցն է։

1981 թվականին նախագահ Մոհամմադ Ալի Ռաջային և վարչապետ Մոհամմադ Ջավադ Բահոնարը նահատակվել են Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների կողմից վարչապետի գրասենյակում իրականացված ահաբեկչական պայթյունի հետևանքով։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio