Ամիր Աբդուլլահյան. Իմամ Մուսա Սադրի անհետացման հարցը միշտ Իրանի դիվանագիտության օրակարգում է
ԻԻՀ Արտաքին գործերի նախարարը Իմամ Մուսա Սադրի առևանգման տարելիցի կապակցությամբ ասաց. «Իմամ Մուսա Սադրի անհետացման դեպքը, քանի դեռ նրա ճշմարտությունը չի պարզվել՝ միշտ եղել է իրանական և լիբանանյան դիվանագիտության օրակարգում»:
1978 թվականի օգոստոսի 31-ին շիաների գերագույն ժողովի և Լիբանանի Ամալ շարժման հիմնադիր Իմամ Մուսա Սադրը, Մուամար Ղազաֆիի պաշտոնական հրավերով, իր երկու ուղեկիցների հետ մեկնում է Լիբիա, որտեղ անհետ կորում է:
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հինգշաբթի օրն Instagram-ում գրել է. «Իմամ Մուսա Սադրի և նրա ուղեկիցների՝ Շեյխ Մոհամմադ Յաղուբի և Սեյյեդ Աբբաս Բադրեդդինի առևանգումից անցել է 44 տարի։ Նորարար և եռանդուն գիտնական, ով նոր շունչ հաղորդեց Լիբանանի մահմեդական և քրիստոնյա հասարակությանը»:
Նա շեշտել է. «Այս տարիների ընթացքում խաղաղության առաջնորդի վերադարձի հույսի շողը վառ է եղել նրա սիրահարների սրտերում»։
Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է. «44 տարի անցել է Իմամ Մուսա Սադրի առևանգումից, սակայն նրա նախաձեռնությունն ու վճռականությունը Սիոնիստական ռեժիմի և տգիտության դեմ պայքարում շարունակում է մնալ իսլամական ումմայի մեծ նպատակը»։