Իրանի լիակատար հովանավորում է ՄԱԿ-ի ջանքերը՝ Եմենում հրադադարը հաջողությամբ ապահովելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i181144-Իրանի_լիակատար_հովանավորում_է_ՄԱԿ_ի_ջանքերը_Եմենում_հրադադարը_հաջողությամբ_ապահովելու_համար
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարը Եմենի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Եմենի ճգնաժամի նկատմամբ ՄԱԿ-ի քաղաքականության բարեփոխումը կլինի այս կազմակերպության հաջողության գործոնը տեւական հրադադարի հասնելու գործում։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 04, 2022 19:03 Asia/Tehran
  • Իրանի լիակատար հովանավորում  է ՄԱԿ-ի ջանքերը՝ Եմենում հրադադարը հաջողությամբ ապահովելու համար

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարը Եմենի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Եմենի ճգնաժամի նկատմամբ ՄԱԿ-ի քաղաքականության բարեփոխումը կլինի այս կազմակերպության հաջողության գործոնը տեւական հրադադարի հասնելու գործում։

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Սեյյեդ Քամալ Խարազին այսօր (կիրակի) Եմենի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հանս Գրունդբերգի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանը պատրաստ է լիովին աջակցել ՄԱԿ-ի առաքելությանը Եմենում հրադադարի պահպանման համար:

Խարազին հավելել է. «Այս ջանքերի վերջնական արդյունքը պետք է լինի եմենական-եմենական բանակցությունների մեկնարկը՝ առանց օտարների միջամտության և ժողովրդի քվեների վրա հիմնված քաղաքական համակարգի հաստատումն ու Եմենի վերակառուցումը»։

Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարը նաև ասել է. «ՄԱԿ-ի առաքելությանը Եմենում հրադադարի պահպանման գործում հաջողության հասնող կարևոր գործոնը այդ կազմակերպության անկողմնակալության ապացուցումն է և ճնշում գործադրելը ԱՄՆ-ի և Եվրոպայի վրա՝ արգելելու զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին, քանի որ եթե այս երկրներին զենքի վաճառքը չդադարի, հակամարտությունը կշարունակվի»: