Իրանի պատրաստ է ամրապնդել համաշխարհային էներգետիկ անվտանգությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i181254-Իրանի_պատրաստ_է_ամրապնդել_համաշխարհային_էներգետիկ_անվտանգությունը
Իրանի նավթի նախարարն ասել է.«Առանց քաղաքական նկրտումների, Իրանը նպաստում է նավթ մատակարարելու իր դերին և աշխարհում էներգետիկ անվտանգության ամրապնդմանը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 06, 2022 12:56 Asia/Tehran
  • Իրանի պատրաստ է ամրապնդել համաշխարհային էներգետիկ անվտանգությունը

Իրանի նավթի նախարարն ասել է.«Առանց քաղաքական նկրտումների, Իրանը նպաստում է նավթ մատակարարելու իր դերին և աշխարհում էներգետիկ անվտանգության ամրապնդմանը»:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին երկուշաբթի օրը, ՕՊԵԿ Պլյուսի 32-րդ նախարարական հանդիպումից հետո, ընդգծելով, որ համաշխարհային էներգետիկ շուկան Իրանի նավթի մատակարարման ավելացման կարիք ունի, ասել է. «Ստեղծված իրավիճակում, աշխարհի տնտեսական աճի վրա աշխարհաքաղաքական լարվածության հետևանքների և նավթի համաշխարհային շուկայի պահանջարկին հնարավոր վնասների վերաբերյալ որոշ մտահոգությունների հետևանքով, համաշխարհային շուկան գտնվում է փխրուն վիճակում, և դրա ապացույցը վերջին ամիսներին հում նավթի գների բարձր տատանումներն են, ինչը պետք է հաշվի առնել»:

Իրանի նավթի նախարարն ընդգծել է. «Որպես աշխարհում նավթի և նավթամթերքի խոշոր արտադրող՝ մենք միշտ հայտարարել ենք, որ պատրաստ ենք մեր դերը խաղալ նավթի և նավթամթերքի մատակարարման գործում և խթանել էներգետիկ անվտանգությունը՝ հեռու քաղաքականությունից և խուսափելով քաղաքական նպատակով էներգակիրների չարաշահումից»: