ԻԻՀ բանակի օդային և ցամաքային ուժը տարծաշրջանի ամենահզոր ուղղաթիռային ստորաբաժանումն է
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմաօդային և ռազմացամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Յուսեֆ Ղորբանին ընդգծել է.«Պաշտպանության, էլեկտրոնային պատերազմի, ռադարների և այլ կարևոր ոլորտներում օդային ու ցամաքային ուժերի բոլոր կարիքներն ապահովվում են ներքին մասնագետների կողմից»:
Անդրադառնալով թշնամիների սպառնալիքներին դիմակայելու հարցում երկրի ռազմացամաքային ուժերի ավիացիոն ստորաբաժանման կարողություններին, բրիգադային գեներալ Յուսեֆ Ղորբանին ասել է.«Իր կառուցվածքային, տեխնիկական և օպերատիվ մարտավարության ոլորտում կատարած փոփոխություններով, այսօր բանակի օդային և ցամաքային ուժը դարձել է տարածաշրջանի ամենահզոր ուղղաթիռային ստորաբաժանումը»:
Գեներալ Ղորբանին հավելել է.«Բանակի օդային ու ցամաքային ուժերը տարբեր, հատկապես' պաշտպանության, էլեկտրոնային պատերազմի և ռադարների զգայուն ոլորտներում օգտագործելով ջիհադական կառավարումը, արտադրում ու ապահովում են իրենց կարիքները»:
Անդրադառնալով թշնամիների սպառնալիքին գեներալ Ղորբանին ասել է.«Եթե նրանք սխալ հաշվարկներ անեն, խիստ պատասխանի կարժանանան»: