Իրանի խորհրդարանի նախագահ. Թշնամիները Եմենի պատերազմը տանում են դեպի տնտեսական պատերազմ
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահն Անսարալլահ շարժման խոսնակի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է.«Եմենում թշնամիները պատերազմը տանում են դեպի տնտեսական պատերազմ, որպեսզի կարողանան ժողովրդին նեղ դրության մեջ դնել, և խնդիրները հաղթահարելու համար անհրաժեշտ է քաջության, համբերության և դիմադրության ոգու ամրապնդում»:
Եմենի Անսարալլահ շարժման խոսնակ Մոհամմադ Աբդ ալ-Սալամն այսօր հանդիպել և զրուցել է Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ։
Ղալիբաֆն այս հանդիպման ժամանակ ասել է. -«Բոլոր հաղորդումները և Եմենում տիրող իրավիճակը վկայում են Եմենի ժողովրդի, յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաև եմենցի մարտիկների ջիհադական, դիամդրողական և պայքարի ու զոհաբերության ոգու մասին»:
Հանդիպման ժամանակ Եմենի Անսարալլահ շարժման խոսնակն ասել է.«Եմենը ներքաշված է հյուծիչ պատերազմի մեջ և գտնվում է շատ ծանր վիճակում, իհարկե այս տարիներին Իրանի Իսլամական Հանրապետությունը խելամիտ դիրքորոշում է որդեգրել Եմենի ժողովրդի նկատմամբ»։
Մոհամմադ Աբդ ալ-Սալամը հավելել է. «Սկզբում թշնամին կարծում էր, որ Եմենում պատերազմը հեշտ է լինելու, սակայն հստակ նպատակի առկայության շնորհիվ մենք կարողացանք դիմակայել այդ ագրեսիային»։