Ռայիսին կայցելի Ուզբեկստան՝ ՇՀԿ անդամ երկրների վեհաժողովին մասնակցելու նպատակով
Չորեքշաբթի օրը գլխավորելով քաղաքական և տնտեսական բարձրաստիճան պատվիրակություն, ԻԻՀ նախագահ սեյեդ Էբրահիմ Ռայիսին կայցելի Ուզբեկստան՝ մասնակցելու ՇՀԿ անդամ երկրների գագաթնաժողովին։
Սեյեդ Էբրահիմ Ռայիսին իր Ուզբեկստանի գործընկեր Շաուքաթ Միրզաևի պաշտոնական հրավերով մեկնում է պատմական Սամարղանդ՝ պաշտոնական երկկողմ հանդիպման, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության 22-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
Այցի ընթացքում Իրանի նախագահը Ուզբեկստանի նախագահի պաշտոնական ընդունելությունից հետո առանձնազրույց կունենա Շաուքաթ Միրզաևի հետ, և երկու երկրների պաշտոնյաները նախագահների ներկայությամբ կստորագրեն համագործակցության մի շարք փաստաթղթեր։
Ռայիսին ելույթ կունենա նաև Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների 22-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա հինգշաբթի և ուրբաթ օրերին Սամարղանդում, ինչպես նաև կհանդիպում և զրույց կունենա մասնակից երկրների ղեկավարների հետ։