ՇՀԿ-ն բացառիկ հնարավորություններ ունի Իրանի համար
(last modified Wed, 14 Sep 2022 07:59:11 GMT )
Սեպտեմբեր 14, 2022 12:29 Asia/Tehran
  • ՇՀԿ-ն բացառիկ հնարավորություններ ունի Իրանի համար

Իրան-Չինաստան Առևտրի պալատի նախագահը հայտարարել է. «Շանհայի համագործակցության կազմակերպության կարողությունները Իրանի համար մեծ հնարավորություններ են ստեղծում»:

ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին չորեքշաբթի օրը մեկնել է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաք՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։

Իրան-Չինաստան Առևտրի պալատի նախագահ Մաջիդռեզա Հարիրին Ուզբեկստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Իրանի ներկայության կարևորության մասին ասել է. «Պետք է փորձել օգտվել այս հնարավորություններից՝ ավելի ակտիվ լինելով այս կազմակերպությունում»:

Հարիրին նշել է, որ ըստ փորձագետների՝ համաշխարհային տնտեսության ապագան Ասիայում է, հատկապես Հարավային Ասիայում և Հարավարևելյան Ասիայում, հավելելով. «Արևելյան Ասիան և Հարավային Ասիան հաղորդակցության սահման ունեն Արևմտյան Ասիայի և աշխարհի արևմուտքի հետ, և այդ սահմանն Իրանն է»:

Նրա խոսքով. «Իրանը կարող է դառնալ Շանհայի համագործակցության կազմակերպության դարպասը և արևմտյան աշխարհը կապել Արևելյան Ասիայի դինամիկ տնտեսությանը»։