Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Սամարղանդում հանդիպել է Իրանի նախագահի հետ
Սեպտեմբեր 15, 2022 16:47 Asia/Tehran
Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Չժան Մինգը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում հանդիպել է Իրանի նախագահի հետ։
Չորեքշաբթի օրը Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի պաշտոնական հրավերով, Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաք՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) 22-րդ գագաթնաժողովին:
Իրանի Իսլամական Հանրապետությունը գտնվում է Շանհայի համագործակցության կազմակերպությանը մշտական անդամակցության գործընթացներում, և Իրանի մշտական անդամակցությունը նախատեսվում է ստորագրել այս կազմակերպության ղեկավարների կողմից Սամարղանդի հանդիպման ժամանակ։
Մոնղոլիան, Աֆղանստանը և Բելառուսը Շանհայի դիտորդ անդամներ են։
Պիտակ