Իրանական նավթի արտահանման ծավալը երրորդ անընդմեջ ամիսն աճել է
(last modified Thu, 15 Sep 2022 14:31:56 GMT )
Սեպտեմբեր 15, 2022 19:01 Asia/Tehran
  • Իրանական նավթի արտահանման ծավալը երրորդ անընդմեջ ամիսն աճել է

Kepler ինստիտուտը հայտարարել է, որ Իրանը վերջին երեք ամսում 20 մլն բարել պահեստավորված նավթ է ուղարկել համաշխարհային շուկա։

Նավերի հետագծման հիման վրա հրապարակված տեղեկատվությունը ցույց է տալիս, որ օգոստոսին Իրանի նավթի արտահանումն աճել է երրորդ ամիսն անընդմեջ։

Kepler ինստիտուտի փոխանցմամբ՝ այս երեք ամիսների ընթացքում Իրանը բացի իր ամենօրյա   արդյունահանման արդյունքում ստացած նավթի  արտահանումից,  օրական  20 մլն բարել   շուկա է ուղարկել նաև իր պահեստավորված նավթից։

Այս հաղորդման համաձայն՝ Իրանի պահեստավորված նավթի խոշոր  մասն ուղարկվել է Չինաստանի շուկա։

Vertexa ինստիտուտը նույնպես հաստատել է, որ վերջին երեք ամիսների ընթացքում Իրանական նավթի արտահանումը աճել է։

Հաղորդվել է, որ հունվարին Իրանական նավթի արտահանումը կազմել է օրական մեկ միլիոն բարել, սակայն հունիսից- օգոստոս ամիսներին զգալի  աճ է արձանագրել:

Իրանն այս ամիս օրական արդյունահանել է 2 մլն 572 հազար բարել նավթ։