Իրանը կոչ է արել կայուն հրադադար հաստատել Տաջիկստանի և Ղրղզստանի միջև
https://parstoday.ir/hy/news/iran-i182242-Իրանը_կոչ_է_արել_կայուն_հրադադար_հաստատել_Տաջիկստանի_և_Ղրղզստանի_միջև
Իրանի ԱԳՆ խոսնակը մտահոգություն է հայտնել Տաջիկստանի և Ղրղզստանի միջև բախումների սրման կապակցությամբ և կոչ արել կայուն զինադադար հաստատել և լուծել տարաձայնությունները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 18, 2022 08:16 Asia/Tehran
  • Իրանը կոչ է արել կայուն հրադադար հաստատել Տաջիկստանի և Ղրղզստանի միջև

Իրանի ԱԳՆ խոսնակը մտահոգություն է հայտնել Տաջիկստանի և Ղրղզստանի միջև բախումների սրման կապակցությամբ և կոչ արել կայուն զինադադար հաստատել և լուծել տարաձայնությունները:

Շաբաթ օրը, Տաջիկստանի և Ղրղզստանի  միջև սահմանային բախումներից հետո, Նասեր Քանանին, անդրադառնալով  երկու երկրների հետ Իրանի  բարեկամական սերտ հարաբերություններին, Թեհրանի պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու տարաձայնությունների լուծմանը: 

Ղրղզստանի և Տաջիկստանի միջև սահմանային լարվածությունը ժամանակ առ ժամանակ սրվում է և որոշ ժամանակ անց իրավիճակը հանդարտվում է:  Չորեքշաբթի առավոտյան երկու երկրների սահմանին բախումները վերսկսվել են:

Ուրբաթ օրը Ղրղզստանի և Տաջիկստանի հատուկ նշանակության ջոկատների ղեկավարները պայմանավորվել են տեղական ժամանակով ժամը 16:00-ից հրադադար հաստատել երկու երկրների սահմանային հատվածներում։