Լիբանանում Իրանի դեսպանություն. Թեհրանը պատրաստ է վառելանյութ առաքել Լիբանան
https://parstoday.ir/hy/news/iran-i182404-Լիբանանում_Իրանի_դեսպանություն._Թեհրանը_պատրաստ_է_վառելանյութ_առաքել_Լիբանան
Բեյրութում ԻԻՀ դեսպանությունը հայտարարել է, որ իրանական նավթատար նավերը պատրաստ կլինեն Լիբանան մեկնել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 20, 2022 12:14 Asia/Tehran
  • Լիբանանում Իրանի դեսպանություն. Թեհրանը պատրաստ է վառելանյութ առաքել Լիբանան

Բեյրութում ԻԻՀ դեսպանությունը հայտարարել է, որ իրանական նավթատար նավերը պատրաստ կլինեն Լիբանան մեկնել:

Ալ-Մենար լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Բեյրութում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան պաշտոնյաները հայտարարել են, որ վառելիք տեղափոխող իրանական նավթատար նավերը պատրաստ են մեկ-երկու շաբաթվա ընթացքում շարժվել Լիբանան և կայանել լիբանանյան կողմի նշանակած նավահանգստում։

Վառելիքի հարցով պայմանագիր կնքելու նպատակով Լիբանանից Իրանի մի պատվիրակության այցի մասին ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետության և Լիբանանի կառավարության ու ժողովրդի հարաբերությունները բարեկամական են, և Իրանը միշտ փորձել է նպաստել Լիբանանի խնդիրների կարգավորմանը, ներառյալ՝ քաղաքական խնդիրները, հատկապես վերջին երկու տարիներին, կառուցողական դերակատարություն է ունեցել հատկապես էներգիայի ոլորտում Լիբանանի տնտեսական խնդիրները կարգավորելու ոլորտում»: