Իրանի եւ Չինաստանի միջեւ երկկողմ առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
https://parstoday.ir/hy/news/iran-i182454-Իրանի_եւ_Չինաստանի_միջեւ_երկկողմ_առեւտրաշրջանառությունն_աճել_է_19_տոկոսով
Իրանի եւ Չինաստանի միջեւ երկկողմ առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով եւ հասել 11,16 միլիարդ դոլարի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2022 15:20 Asia/Tehran
  • Իրանի եւ Չինաստանի միջեւ երկկողմ առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով

Իրանի եւ Չինաստանի միջեւ երկկողմ առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով եւ հասել 11,16 միլիարդ դոլարի։

Երկու երկրների միջեւ անցած տարվա հունվարից օգոստոս ամիսներին գործարքների արժեքը կազմել է 9,344 միլիարդ դոլար, հաղորդում է Mehr-ը։

Իրանից Չինաստան ներմուծումը նշված ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14 տոկոսով եւ հասել 4,9 միլիարդ դոլարի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Չինաստանը Իրանից ներմուծել է 4,3 միլիարդ դոլարի ապրանք։

Չինաստանից արտահանումն Իրան եւս աճել է 24 տոկոսով՝ կազմելով 6,2 միլիարդ դոլար։ Անցյալ տարվա հունվարից օգոստոս ամիսներին Չինաստանն Իրան է արտահանել 5 միլիրադ դոլարի ապրանք։