Իրանի բանակը պատրաստ է դիմակայել թշնամիների դավադրություններին
Իրանում մի քանի օր շարունակվող համազգային անկարգություններին զուգահեռ, բանակը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է ապստամբների գործողությունները, հանրային գույքի ոչնչացումը և ժողովրդի անվտանգությունը խաթարելը և ընդգծել, որ բանակը պատրաստ է դիմակայել թշնամիների դավադրություններին՝ աջակցելով իրավապահ մարմիններին։
ԻԻՀ բանակի հայտարարության մեջ ընդգծվում է. «Իսլամական համակարգի թշնամիները, որոնք ձախողվել են այդ համակարգի դեմ թշնամության տարբեր ոլորտներում, ամեն պատրվակով փորձում են խաթարել ժողովրդի անվտանգությունն ու խաղաղությունն, անապահովություն ու քաոս ստեղծելու նպատակով»:
Խստորեն դատապարտելով խռովարարների գործողությունները, բանակը հիշեցրել է, որ Իսլամական Իրանի անկախությունը, իշխանությունն ու անվտանգությունը ձեռք է բերվել տասնյակ հազարավոր թանկագին նահատակների արյան շնորհիվ և Իրանի մեծ ժողովուրդն ու Զինված ուժերը թշնամիներին թույլ չեն տա օգտվել ստեղծված իրավիճակից:
Հայտարարության մեջ ասված է. «Բանակի ուժերը պատրաստ են դիմակայել թշնամիների դավադրություններին և մինչև վերջին պահը պաշտպանելու են Իրանի ժողովրդի անվտանգությունն ու շահերը»: