ԻԻՀ ԱԳՆ խոսնակը ցավակցություն է հայտնել Լիբանանի և Սիրիայի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i182648-ԻԻՀ_ԱԳՆ_խոսնակը_ցավակցություն_է_հայտնել_Լիբանանի_և_Սիրիայի_քաղաքացիների_զոհվելու_կապակցությամբ
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի Չաֆին ցավակցություն է հայտնել Տարտուսի ափերին Լիբանանի և Սիրիայի մի խումբ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 23, 2022 17:44 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳՆ խոսնակը ցավակցություն է հայտնել Լիբանանի և Սիրիայի  քաղաքացիների զոհվելու կապակցությամբ

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի Չաֆին ցավակցություն է հայտնել Տարտուսի ափերին Լիբանանի և Սիրիայի մի խումբ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Նասեր Քանանի Չաֆին ուրբաթ օրն իր թվիթերյան  էջում գրել է. «Մեծ վշտով տեղեկացա Տարտուսի ափերի մոտ նավի խորտակման պատճառով լիբանանցի և սիրիացի մի խումբ քաղաքացիների զոհվելու մասին»։

Նա նշել է. «Ցավակցում եմ Լիբանանի և Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին այս ողբերգության կապակցությամբ և ամենակարող Աստծուց ներողամտություն և աստվածային ողորմություն եմ հայցում զոհերի համար»։