ԻԻՀ ԱԳՆ խոսնակը ցավակցություն է հայտնել Լիբանանի և Սիրիայի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ
Սեպտեմբեր 23, 2022 17:44 Asia/Tehran
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի Չաֆին ցավակցություն է հայտնել Տարտուսի ափերին Լիբանանի և Սիրիայի մի խումբ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Նասեր Քանանի Չաֆին ուրբաթ օրն իր թվիթերյան էջում գրել է. «Մեծ վշտով տեղեկացա Տարտուսի ափերի մոտ նավի խորտակման պատճառով լիբանանցի և սիրիացի մի խումբ քաղաքացիների զոհվելու մասին»։
Նա նշել է. «Ցավակցում եմ Լիբանանի և Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին այս ողբերգության կապակցությամբ և ամենակարող Աստծուց ներողամտություն և աստվածային ողորմություն եմ հայցում զոհերի համար»։
Պիտակ