Թեհրանում Շվեդիայի գործերի հավատարմատարը կանչվել է ԱԳՆ
Ստոկհոլմում Իրանի դեսպանատան վրա իրականացված հարձակումից հետո, Թեհրանում Շվեդիայի գործերի հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ:
Նախարարությունում Շվեդիայի գործերի հավատարմատարին է փոխանցվել Իրանի խիստ բողոքն այս դաժան հարձակման ժամանակ Վիեննայի կոնվենցիայի հիմամբ Շվեդիայի ոստիկանության կողմից անվտանգության համարժեք միջոցներ չձեռնարկելու կապակցությամբ:
Շվեդիայի գործերի հավատարմատարի ափսոսանք է հայտնել դեպքի կապակցությամբ և նշել, որ իրավիճակի մասին տեղյակ կպահի իր երկրի կառավարությանը։
Բրյուսելում Իրանի դեսպանատան դեմ իրականացված հարձակումից հետո նույնպես ԻԻՀ ԱԳՆ-ն և Բրյուսելում ԻԻՀ դեպսանատունը խիստ բողոք են հայտնել դեպքի կապակցությամբ, ընդգծելով, որ Վիեննայի կոնվենցիայի համաձայն, այդ երկրի կառավարությունը պատասխանատվություն է կրում դիվանագիտական վայրերի անվտանգության ապահովման հարցում: