Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ձերբակալվել են ԻԼԻՊ-ի անդամներ
Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ իրավապահները ձերբակալել են ԻԼԻՊ-ի մի շարք անդամների:
Անվտանգության աղբյուրն ուրբաթ օրը Fars լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ անվտանգության ուժերը ձերբակալել են ԻԼԻՊ-ի մի խումբ ահաբեկիչների, որոնք դերակատարություն են ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած բողոքի ցույցերում:

Երեք օր առաջ Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգում ձերբակալվել էին Քոմլե և Դեմոկրատ ահաբեկչական խմբավորումների մի շարք անդամներ, որոնք ղեկավարում էին անկարգությունները հրահրող խռովարարներին:
Ուրբաթ օրը կայացած աղոթքից հետո, Իրանի ժողովուրդը միաձայն դատապարտել է անկարգությունների մասնակիցների կողմից ստեղծված քաոսային իրավիճակն ու անապահովությունը:
Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է, որ զինված ուժերը պատրաստ են դիմակայել թշնամիների սադրանքներին և թույլ չեն տա խաթարեկլ ժողովրդի անվտանգությունն ու խաղաղությունը, ինչը հաստատվել է հազարավոր նահատակների և վետերանների ջանքերի արդյունքում:
Միաժամանակ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը նախազգուշացրել է հակահեղափոխական խմբերին և նրանց ներքին գործակալներին, որ խիստ կարձագանքի ցանկացած ագրեսիայի և անապահովություն տարածելուն ուղղված գործողության: