Իրանի ԱԳՆ արձագանքը Սիոնիստական ապարտեիդ ռեժիմի վարչապետի հակաիրանական հայտարարություններին
Արձագանքելով պատասխան ՄԱԿ-ում ժամանակավոր Սիոնիստական ռեժիմի վարչապետի հռետորաբանությանն ասել է. «Իրանն ապացուցել է, որ չի վարանի սարսափելի պատասխան տալ ցանկացած ագրեսիայի դեպքում»:
Սիոնիստական ժամանակավոր ռեժիմի վարչապետ Յաիր Լապիդը հինգշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կրկնել է հակաիրանական մեղադրանքները և կոչ արել ռազմական սպառնալիք կիրառել Իրանի դեմ:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին շաբաթ օրն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Աշխարհի թիվ մեկ ահաբեկչական ռեժիմի վարչապետը, ընդօրինակելով իր նախորդին, օգտվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից՝ ատելություն տարածելու և Իրանի ժողովրդին սպառնալու համար: Սա աշխարհին սպառնալու նրանց մշտական մեթոդն է»:
Ավելի վաղ նա ասել էր. «Այս ռեժիմը երբեք կառուցողական դեր չի խաղացել բանակցային գործընթացում, և նրա ապակառուցողական դերը միշտ էլ պարզ է եղել»։