Սեպտեմբեր 29, 2022 07:11 Asia/Tehran

ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարը հայտարարել է. «Իրաքի Քուրդիսատանում գտնվող ահաբեկիչների դիրքերը մինչ այժմ խոցվել են 73 բալիստիկ հրթիռներով և հարձակողական ԱԹՍ-ներով»:

Բրիգադի գեներալ Մոհամմադ Փաքփուրն անդրադառնալով անջատողական ահաբեկիչների տեղակայման վայրերի վրա իրականացված հարձակումներին, ասել է. «Գործողության ընթացքում հարվածներ են հասցվել Իրաքի Քուրդիստանի խորքում գտնվող ահաբեկիչների տեղակայման վայրերին»:

Նա հավելել է. «Գործողության ընթացքում  ոչնչացվել են 42 տարբեր վայրերում տեղակայված  անջատողական ահաբեկիչների շտաբները: Որոշ դեպքերում դրանց հեռավորությունն իրարից կազմել է  400 կիլոմետր»:

Նշելով, որ Իրաքի Քուրդիստանի իշխանությունները պետք է որոշում կայացնեն հակաիրանական ահաբեկչկան խմնբավորումներին չեզոքացնելու վերաբերյալ, Փաքփուրն ասել է. «Իսլամի մարտիկների գործողությունը շարունակվելու է մինչև Իրաքի Քուրդիստանի տարածքում տեղակայված հակահեղափոխական և անջատողական ահաբեկչական խմբավորումների լիակատար զինաթափումը»։

Պիտակ