Իրանցի դիվանագետ. Իրանի և Ադրբեջանի միջև բարեկամությունն անսասան է
https://parstoday.ir/hy/news/iran-i240804-Իրանցի_դիվանագետ._Իրանի_և_Ադրբեջանի_միջև_բարեկամությունն_անսասան_է
Բաքվում Իրանի դեսպանն, անդրադառնալով Թեհրանի և Բաքվի միջև քաղաքական կամքի առկայությանը և խորը արմատներ ունեցող կապերին, ընդգծել է, որ երկու երկրների միասնությունն ու բարեկամությունն անսասան է։
(last modified 2025-12-25T12:32:19+00:00 )
Դեկտեմբեր 25, 2025 16:02 Asia/Tehran
  • Իրանցի դիվանագետ. Իրանի և Ադրբեջանի միջև բարեկամությունն անսասան է

Բաքվում Իրանի դեսպանն, անդրադառնալով Թեհրանի և Բաքվի միջև քաղաքական կամքի առկայությանը և խորը արմատներ ունեցող կապերին, ընդգծել է, որ երկու երկրների միասնությունն ու բարեկամությունն անսասան է։

ISNA-ի փոխանցմամբ՝ Բաքվում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն Իրանի և Ադրբեջանի  միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 34-ամյակի կապակցությամբ «Հին արմատներից դեպի նոր հորիզոններ» վերնագրով հոդվածում նշել է, որ Իրանը տասնամյակներ առաջ պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի անկախությունը՝ ամուր հիմք դնելով երկարատև երկկողմ հարաբերությունների համար։
Նա ընդգծել է, որ երկու ազգերի միջև հարաբերությունները եզակի են և գերազանցում են սովորական պետություն-պետություն հարաբերությունները՝ արմատավորված դարավոր համատեղ մշակույթի, պատմության և արժեքների վրա։
Դեմրչիլուն նշել է. «Վերջին երեք տասնամյակների ընթացքում մեր բարեկամությունն ու եղբայրությունը զարգացել են փոխադարձ շահերի և վստահության հիման վրա և հաղթահարել են առկա մարտահրավերները։ Մեր ընդհանուր արմատները միշտ հանդես են եկել որպես կայունացնող խարիսխ և պաշտպանել են մեր հարաբերությունները փոթորիկներից»։
 Դեսպանը հավելել է, որ երկու երկրների քաղաքական կամքն ու անկեղծ նվիրվածությունն այսօր ակնհայտ են համատեղ նախաձեռնություններում և տնտեսական համագործակցությունում։ Նա մեջբերեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որը 2024 թվականի մայիսի 19-ին Արազ գետի վրա համատեղ ամբարտակների բացման արարողության ժամանակ ընդգծել էր Թեհրանի և Բաքվի միջև դաշինքի անսասան բնույթը, ասելով. «Իրանի և Ադրբեջանի  դաշինքն ու բարեկամությունն անսասան են։ Ոչ ոք չի կարող պառակտում ստեղծել մեր միջև։ Այս բարեկամությունը տարածաշրջանային կայունության և ապագա անվտանգության ամրապնդման հիմնական գործոն է»։