Իրանը դատապարտել է Արևմուտքի հայտարարությունն Իրաքյան Քուրդստանում ահաբեկիչների բազայի վրա հարձակման վերաբերյալ
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է արեւմտյան երկրների հայտարարությունը Իրանի զինված ուժերի կողմից Իրաքի Քուրդիստանում ահաբեկիչների բազայի վրա հարձակման մասին։
Ուրբաթ օրը, հայտարարելով, որ Իրանը վերապահում է իր իրավունքը պաշտպանելու իր ազգային անվտանգությունը ցանկացած տարածքից բխող ագրեսիայի գործողություններից և վճռականորեն դեմ է ցանկացած ահաբեկչական գործողության, Նասեր Քանանի Չաֆին անընդունելի է համարել որոշ երկրների, այդ թվում՝ Գերմանիայի և ԱՄՆ-ի հայտարարություններն ու դիրքորոշումները ԻԻՀ-ի զինված ուժերի կողմից Իրաքի Քուրդիստանի շրջանից Իրանի տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնող և ներքին անկարգություններ հրահրող ահաբեկչական խմբավորումների բազաների վրա հարձակման վերաբերյալ։
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հավելել է.«ԻԻՀ-ն բազմիցս կոչ է արել Իրաքի կենտրոնական կառավարության, ինչպես նաև Իրաքի Քուրդիստանի պաշտոնյաներին, որ կիրառելով տարածքային իշխանություն և աավելագույն ուժ կանխել ԻԻՀ-ի դեմ գործող անջատողական և ահաբեկչական տարրերի և խմբավորումների գործունեությունը:
Քանանի Չաֆին հստակեցրել է.«ԻԻՀ-ն իր խիստ բողոքն է հայտնել տարբեր ժամանակներում Իրաքի Քուրդիստանի տարածքում հակաիրանական ահաբեկչական խմբավորումների տեղակայման և տեղաշարժերի դեմ՝ ինչպես պաշտոնական նոտաների տեսքով, այնպես էլ Թեհրանում, Բաղդադում և Էրբիլում բազմաթիվ հանդիպումների ժամանակ: Եվ անկասկած, Իրանը չի կարող ընդունել այն, որ իրեն սպառնում են իր իսկ հարևանությամբ գտնվող սահմաններից»:
Չորեքշաբթի օրը, ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերը թևավոր հրթիռներով և հարձակողական անօդաչու սարքերով թիրախավորել են անջատողական ահաբեկիչների կենտրոնակայը։