Խոշոր սկանդալ հակահեղափոխության 5 լրատվամիջոցների համար. 17 հազար սուտ ընդամենը 25 օրում
«BBC Farsi, Iran International, Voice of America, Radio Farda և Manօto» լրատվամիջոցների և նրանց վիրտուալ էջերըրի գործելակերպը ցույց է տալիս, որ այս լրատվամիջոցները վերջին 25 օրվա ընթացքում 17312 սուտ են հրապարակել Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների վերաբերյալ:
«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ, այս 5 լրատվամիջոցների գործունեությունը քննելիս, «BBC»-ն Իրանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին ամենաշատ կեղծ լուրերն է հրապարակել, իսկ հաջորդ շարքերում են «Iran International»-ը և «Radio Farda»-ն։
Այս հետազոտության մեջ անիրական լուրերի մաս են կազմում՝ լուրերի կեղծումը, աղավաղումը, խեղաթյուրումը, խոշորացումն ու կրճատումը:
Այս լրատվամիջոցների կողմից գրաքննության ենթարկված լուրերը, ինչպիսիք են «Մահսա Ամինիի» մահվան պատճառի մասին դատաբժշկական կազմակերպության պատասխանը, հեղափոխական ուժերի կուտակումները, կեղծ լուրերի հերքումը չեն ուսումնասիրվել:
Հաղորդման համաձայն, «BBC Farsi, Iran International, Voice of America, Radio Farda և Manօto» լրատվամիջոցներն ու նրանց վիրտուալ էջերը վերջին 25 օրվա ընթացքում յուրաքանչյուր երկու րոպեն մեկ միջինը մեկ սուտ են հրապարակել։