Ամիր Աբդոլլահյան. Իրանը զենք չի տրամադրել ուկրաինական պատերազմին մասնակից կողմերին
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը Պորտուգալիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունն ուկրաինական պատերազմի կողմերից ոչ մեկին չի տրամադրել և չի տրամադրելու զենք»։
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Պորտուգալիայի ԱԳ նախարար Ժոաո Գոմես Կրավինյոյի հետ հեռախոսազրույցում, անդրադռնալով Ուկրաինայի խնդրին ասել է. «Ճգնաժամի կողմերից յուրաքանչյուրին զինելը կերկարացնի պատերազմը, ուստի մենք երբեք պատերազմը ճիշտ ճանապարհ չենք համարել և չենք համարում ո՛չ Ուկրաինայում, ո՛չ Աֆղանստանում, ոչ էլ Սիրիայում կամ Եմենում»։
Իրանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից Իրանի դեմ ներկայացված մեղադրանքների գործը փակելու անհրաժեշտությունը։
Ամիր Աբդոլլահյանը նշել է. «Մենք երկիր ենք, որը բախվում է ահաբեկչական խմբավորումների արևմուտքում և արևելքում, ինչպիսիք են Ալ-Ղաիդան, Ջեյշ ալ-Ադլը և ԻԼԻՊ-ը: Իսկ վերջին շաբաթների ընթացքում արևմտյան և արևելյան սահմաններից զենք տեղափոխվել Իրանի տարածք։
Իրանի արտաքին գործերի նախարարը պարզաբանել է, որ որոշ երկրներ իրենց միջամտողական հայտարարություններում անկարգություններն ու ահաբեկչական գործողությունները համարում են բողոքի ակցիաներ և գործնականում հրահրում են ապստամբներին ու ահաբեկիչներին, և նույնիսկ օրակարգում են դրել ԵվրոԽորհրդի նախարարների առաջիկա նիստում բանաձեւի կամ պատժամիջոցների ընդունման հարցըը, հավելելով, որ նման դեպքում Իրանը կդիմի պատասխան քայլերի:
Պորտուգալիայի արտաքին գործերի նախարարը կոչ է արել շարունակել Իրանի ջանքերն ուկրաինական ճգնաժամի լուծման ուղղությամբ: