Վենեսուելայի նավթավերամշակման գործարանում կվերամշակվի օրական 100,000 բարել իրանական նավթ
https://parstoday.ir/hy/news/iran-i184554-Վենեսուելայի_նավթավերամշակման_գործարանում_կվերամշակվի_օրական_100_000_բարել_իրանական_նավթ
Իրանի նավթի նախարարը հայտարարել է Վենեսուելայում El Palito նավթավերամշակման գործարանի գործարկման մասին, որտեղ կվերամշակվի օրական 100 հազար բարել հում նավթ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 17, 2022 07:05 Asia/Tehran
  • Վենեսուելայի նավթավերամշակման գործարանում կվերամշակվի օրական 100,000 բարել իրանական նավթ

Իրանի նավթի նախարարը հայտարարել է Վենեսուելայում El Palito նավթավերամշակման գործարանի գործարկման մասին, որտեղ կվերամշակվի օրական 100 հազար բարել հում նավթ:

Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին, կիրակի օրը Թեհրանում կայացած «Վառելիքի մատակարարման փոխակերպման ճանապարհին, տեխնոլոգիան ծառայում է փորձին» համաժողովի երկրորդ օրն ասել է. «Այս գործարանը կառուցելու 43 տարվա երազանքն իրականություն դարձավ նավթի վերամշակման և բաշխման ազգային ընկերության գործընկերների և արտասահմանյան բաժնի ղեկավարի ջանքերի շնորհիվ, իսկ առաջին քայլն արվեց Վենեսուելայում»:

ՕՊԵԿ անդամ Վենեսուելայում, ԱՄՆ պատժամիջոցների պատճառով, վերջին տարիներին նավթի արդյունահանման ծավալները նվազել են:

ԱՄՆ պատժամիջոցները չեզոքացնելու Թեհրան-Կարակաս  համատեղ քաղաքականության արդյունքում, վերակառուցվել է և շահագործման է հանձնվել  El Palito նավթավերամշակման գործարանը: