Եվրամիության նոր պատժամիջոցներն Իրանի դեմ՝ Իրանում տիրող անկարգություններին աջակցության համահունչ
https://parstoday.ir/hy/news/iran-i184606-Եվրամիության_նոր_պատժամիջոցներն_Իրանի_դեմ_Իրանում_տիրող_անկարգություններին_աջակցության_համահունչ
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ շարունակելով Իրանում անկարգություններին աջակցելու իր քաղաքականությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2022 14:29 Asia/Tehran
  • Եվրամիության նոր պատժամիջոցներն Իրանի դեմ՝ Իրանում տիրող անկարգություններին աջակցության համահունչ

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ շարունակելով Իրանում անկարգություններին աջակցելու իր քաղաքականությունը:

Այսօր Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել Իրանի 11 պաշտոնյաների և 4 հաստատությունների նկատմամբ, որոնք ներառում են այս միության վիզային արգելքը և ակտիվների սառեցումը։

Ըստ Եվրամիության տվյալների՝ ներառյալ նոր պատժամիջոցները, Իրանի դեմ այս միության պատժամիջոցներն վերաբերում են ընդհանուր առմամբ 97 ֆիզիկական անձանց և 8 կազմակերպությունների:

Վերջերս Եվրամիությունը նույնպես բանաձեւ է ընդունել Իրանի ներքին իրավիճակի վերաբերյալ, որն արժանացել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանիի արձագանքին։ Քննադատելով ԱՄՆ-ի և Եվրոպայի միջամտությունները Իրանի ներքին գործերին՝ նա այս բանաձևը անվանեց մերժված և անարժեք։

Մահսա Ամինիի մահվան պատրվակով Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունները հերթական անգամ պատճառ դարձան, որ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին թշնամիներն այն օգտագործեն որպես Իրանի ներքին գործերին միջամտելու և նոր անկարգություններ հրահրելու հնարավորություն։

Անցած մի քանի օրերին Իրանի որոշ քաղաքներ անկարգությունների թատերաբեմ են դարձել, որոնք մարել են անվտանգության ուժերի զգոնությամբ և ողջ իսլամական Իրանի ժողովրդի խանդավառ ներկայությամբ: