Գեներալ Փաքփուր. Իրանը թույլ չի տա, որ Սիոնիստական ռեժիմը ռազմաբազա ունենա տարածաշրջանում
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարն ասել է.-«Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք թույլ չի տա, որ Սիոնիստական կեղծ ռեժիմը տարածաշրջանի երկրներում ռազմական ու հետախուզական բազա ունենա»։
Հինգշաբթի օրը բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրը Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արաքսի շրջանում ԻՀՊԿ-ի զորավարժությունների շրջանակում նշել է.-«Հզորության զորավարժությունների իրականացումը ցույց է տալիս Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կարողությունն ու հզորությունը աշխարհի մաքսիմալիստական պահանջներ ունեցող բանակների դիմաց»:
Նա ասել է.-«Իրանի զինված ուժերը զորավարժություններ կանցկացնեն երկրի բոլոր շրջաններում, այդ թվում՝ Պարսից ծոցում»։
Բրիգադային գեներալ Փաքփուրը Իրանի զինված ուժերի գործողություններում շրջադարձային է համարել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոշոր զորավարժությունների անցկացումն Արաքսի շրջանում:
Նա հավելել է.«Այս զորավարժություններում 500 ծանր զինտեխնիկայի առկայությունը ցույց է տալիս տարածաշրջանի ագրեսոր երկրների դեմ պատրաստվածությունն ու պաշտպանական հզորությունը»։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի զորավարժությունների հիմնական փուլը մեկնարկել է երկուշաբթի օրը, հոկտեմբերի 17-ին, Արաքսի շրջանում և Արդաբիլ ու Արևելյան Ատրպատական նահանգներում: